Բրազիլիայում Սան Պաուլո նահանգում անտառային հրդեհից տուժել է 30 քաղաք, երկու մարդ է զոհվել
Բրազիլիայում Սան Պաուլո նահանգում անտառային հրդեհից տուժել է 30 քաղաք, երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում 《Ռոյթերս》-ը։
Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ուժեղ քամու պատճառով հրդեհը կարող է արագ տարածվել, ուստի բնակչությանը կոչ է արվում զգույշ լինել։
Անվտանգության նկատառումներից ելնելով հանրապետության 15 ավտոճանապարհներ ամբողջությամբ կամ մասնակի փակ են։
Ուրուպես քաղաքում հրդեհը մարելու փորձի ժամանակ զոհվել են արդյունաբերական գործարաններից մեկի երկու աշխատակից։ Սան Պաուլոյի նահանգի կառավարությունը հատուկ արտակարգ կոմիտե է ստեղծել անտառային հրդեհների դեմ պայքարելու համար։