Ջո Բայդենը և Բենիամին Նեթանյահուն   հեռախոսազրույց են ունեցել
Ջո Բայդենը և Բենիամին Նեթանյահուն   հեռախոսազրույց են ունեցել

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրուցել է Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ  համաձայնագրի խթանման ուղիների մասին։

 

«Նախագահ Բայդենը զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Զրույցի ընթացքում  քննարկել են հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիրը, ինչպես նաև տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու դիվանագիտական ​​ջանքերը»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

 

Սպիտակ տան տվյալներով՝ հեռախոսազրույցին մասնակցել է ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը։

 

Հիշեցնենք, որ Իսրայելն աջակցել է անցյալ շաբաթ Դոհայում միջնորդների ներկայացրած առաջարկին, որը նախատեսում է Գազայի հատվածում ժամանակավոր զինադադար և իսրայելցի պատանդների փոխանակում պաղեստինցի գերիների հետ։ Սակայն ՀԱՄԱՍ-ը համաձայն չէ այս առաջարկին և նշում է, որ Իսրայելի վարչապետը նոր պահանջներ է առաջ քաշել, որոնք նախատեսում են ռազմական ներկայություն պահպանել Գազայի հատվածի սահմաններին, և դա անընդունելի է ՀԱՄԱՍ-ի անդամների համար։