Այսօր Սենատոր Ջին Շահինը և կոնգրեսական Մայք Թերներն պաշտոնական կժամանեն Վրաստան։

 

 

Այսօր Սենատոր Ջին Շահինը և կոնգրեսական Մայք Թերներն  պաշտոնական կժամանեն   Վրաստան։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։

 

«Մենք ուրախ ենք այցի  համար։ Երկկուսակցական այցի շրջանակներում նրանք կհանդիպեն Վրաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Նաև սենատորը և կոնգրեսականը կծանոթանան ներքին տեղահանվածներին, ձեռնարկատերերին և ուսանողներին աջակցող ԱՄՆ կառավարության ծրագրերին։

 

《Միացյալ Նահանգները շարունակում է լիովին ներգրավված և հավատարիմ աջակցել Վրաստանի ժողովրդին և նրա եվրաատլանտյան ձգտումներին»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։