Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի սահմանի մոտ գտնվող հեղեղված տարածքները, որտեղից մարդկանց տարհանում են։

Ինչպես հաղորդում է Ռոյթերսը, հորդառատ անձրևից Հյուսիսային Կորեայի Սինույջու նահանգում և Չինաստանի հետ սահմանակից շրջաններում տուժել է մոտ 5000 մարդ: Տարհանման ում ներգրավված են նաև զինվորականները։

Կիմ Չեն Ընը գովել է զինվորականներին ծառայության համար և քննադատել է տարածաշրջանի իշխանություններին։ Կիմ Չեն Ընը կարծում է, որ ճգնաժամին արձագանքման միջոցները արդյունավետ չեն եղել։