Դոնալդ Թրամփը ԱՄՆ վեց վճռորոշ նահանգներում մի փոքր առաջ է Ջո Բայդենից
Դոնալդ Թրամփը ԱՄՆ վեց վճռորոշ նահանգներում մի փոքր առաջ է Ջո Բայդենից

Դոնալդ Թրամփը ԱՄՆ վեց վճռորոշ նահանգներում մի փոքր առաջ է Ջո Բայդենից ։Այս մասին նշված է Ամերիկյան համալսարանի, «Էմերսոն քոլեջի» և «Հիլ» հրատարակության սոցիոլոգիական հարցման մեջ։

Հրատարակության համաձայն՝ այս վեց նահանգները, ամենայն հավանականությամբ, կորոշեն առաջիկա նախագահական ընտրությունների ելքը։

Հարցումների համաձայն՝ Թրամփն Արիզոնայում և Ջորջիայում 4%-ով առաջ է Բայդենից, Վիսկոնսինում և Նևադայում՝ 3%-ով, Փենսիլվանիայում՝ 2%-ով, Միչիգանում՝ 1%-ով։ Հարցվածների մեծամասնությունը նշել է, որ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի դեմ ուղղված մեղադրանքները չեն ազդի իրենց ձայների վրա։