18 մետրանոց ավտոբուսային բազայի նախագծման և կառուցման համար հայտարարվել է մրցույթ
Թբիլիսիի օդանավակայանի շրջակայքում ավտոբուսային բազայի նախագծման եւ կառուցման համար արդեն մրցույթ է հայտարարվել։
Ինչպես այսօր մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, նշված բազան անհրաժեշտ է 18 մետրանոց ավտոբուսների պատշաճ շահագործման համար։
«Ավտոբուսային պահեստը նախատեսված է լինելու 200 միավոր 18 մետրանոց ավտոբուսների համար։ Մրցույթը կավարտվի մայիսի 8-ին։ Ծրագրի նախահաշվային արժեքը 62 մլն լարի է՝ ներառյալ ԱԱՀ6n։ Մրցույթում հաղթած ընկերությունը պայմանագրի ստորագրումից հետո 10 ամսվա ընթացքում պետք է կազմակերպի ավտոբուսային պահեստի ենթակառուցվածքը, որն անհրաժեշտ է առնվազն 50 միավոր 18 մետրանոց ավտոբուսների շահագործման համար»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, ավտոբուսային բազայի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։