Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է 14, վիրավորվել՝ 46 մարդ
Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է 14, վիրավորվել՝ 46 մարդ։ Մարզում մարտի 16-ը հայտարարվել է սգո օր։ Այս մասին տեղեկություն է տարածում Օդեսայի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Տուժածների թվում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայության յոթ աշխատակիցներ։ Մահացել են նաև մեկ փրկարար և բժիշկ, ովքեր մասնակցել են պայթյունից հետո փրկարարական աշխատանքներին։
Ուկրաինայի դատախազության տվյալներով՝ հրթիռային հարձակման հետևանքով վնասվել է 10 առանձնատուն, տեխնիկական սպասարկման կետ, գազատար և երկու հրշեջ-փրկարարական մեքենա։