Ռուսաստանը Ֆինլանդիայի ու Նորվեգիայի սահմանների մոտ նորագույն «հաուբիցներ» կտեղակայի
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Ֆինլանդիայի ու Նորվեգիայի սահմանների մոտ նորագույն «հաուբիցներ» կտեղակայի։ Ինչպես հաղորդում է գործակալությունը, այս մասին հայտարարել է ռուսական «Ռոստեխ» պետական ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովը։
Նրա խոսքով՝ սպառազինության առաջին մասը կտեղակայվի Ռուսաստանի Հյուսիսային ռազմական մարզում՝ մինչեւ 2023 թվականի վերջ։
«Իմ կարծիքով՝ այդ զինատեսակները շատ շուտով կտեղակայվեն։ Այս տիպի «հաուբիցներ» են անհրաժեշտ՝ արևմտյան հրետանու համեմատ գործողությունների գոտում առավելություն ապահովելու համար»,- ասել է Սերգեյ Չեմեզովը։