Թբիլիսիում ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել՝ դիտավորյալ սպանության մեղադրանքոով
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում դիտավորյալ սպանության և ապօրինի հրազեն գնելու, պահելու և կրելու մեղադրանքով ձերբակալել են 1984 թվականին ծնված Խ.Վ.-ին։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությամբ պարզվել է, որ այս տարվա դեկտեմբերի 27-ին, փոխադարձ վիճաբանության հիման վրա, ամբաստանյալը Թբիլիսիում մի քանի հրազենային վնասվածք է հասցրել 1981 թվականին ծնված Լ.Գ.-ին։ Լ.Գ.-ն հասցված վնասվածքների հետեւանքով տեղում մահացել է։
«Ոստիկանության կողմից իրականացված հետաքննության արդյունքում դեպքի վայրում դեպքից մի քանի րոպե անց մեղադրյալը ձերբակալվել է։ Հանցագործության զենքն առգրավվել է որպես ապացույց։ Դիտավորյալ սպանության և ապօրինի հրազեն գնելու-պահելու-կրելու փաստերով հետաքննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածներով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 15 տարի ժամկետով»,- ասված է հաղորդագրության մեջ։