Վրաստանի կառավարությունը հրապարակում է նախօրեին տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ֆոտոնյութը` կապված ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման հետ
Վրաստանի կառավարությունը հրապարակում է նախօրեին տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ֆոտոնյութը` կապված ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման հետ

Ազատության հրապարակում հանդիսավոր միջոցառում է տեղի ունեցել՝ կապված ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման հետ։

Միջոցառմանը ելույթ են ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Մենք շատ պայքարեցինք, շատ աշխատեցինք և միասին հաղթեցինք, մենք՝ իշխանությունն ու ժողովուրդը, արժանիորեն նվաճեցինք Եվրամիության թեկնածուի կարգավիճակը», – ասել է Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով, այս ճանապարհը հեշտ չի եղել, և բազում դժվարություններ են հաղթահարվել նշված արդյունքին հասնելու համար։