Շառլ Միշել. Մենք որոշել ենք Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ, ընդլայնումը քաղաքական հզոր ուղերձ է, որը մենք ուղարկում ենք եվրոպական և թեկնածու երկրների քաղաքացիներին
Շառլ Միշել. Մենք որոշել ենք Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ, ընդլայնումը քաղաքական հզոր ուղերձ է, որը մենք ուղարկում ենք եվրոպական և թեկնածու երկրների քաղաքացիներին

Հենց նոր ավարտված գագաթնաժողովը պատմական էր, քանի որ մենք որոշեցինք բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել,- ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսում ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ինչպես նշել է Շառլ Միշելը, ընդլայնումը ուժեղ քաղաքական ուղերձ է, որն ուղարկվում է եվրոպական և թեկնածու երկրների քաղաքացիներին։

«Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ արդեն իսկ խորապես փոխել է Եվրամիությունը։ Մենք ամրապնդել ենք խաղաղության, անվտանգության և բարգավաճման արժեքները։ Հենց նոր ավարտված գագաթնաժողովը պատմական էր, քանի որ մենք որոշեցինք բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ Մենք նաև պայմանավորվել ենք սկսել բանակցությունները Բոսնիա և Հերցեգովինայի հետ, հենց որ նրանք հասնեն չափանիշներին համապատասխանության բավարար մակարդակի, և մենք հանդիպում ունենք մարտին: Սա մեր հստակ ընտրությունն է, քանի որ մենք լիովին համոզված ենք, որ ընդլայնումը ներդրում է խաղաղության, անվտանգության և բարգավաճման մեջ»,- ասել է Շառլ Միշելը։

Եվրոպական խորհուրդը Վրաստանին շնորհել է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։