Դավիթ Սերգեենկոն լքում է տասներորդ գումարման խորհրդարանը:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ընթացակարգային հարցերի կոմիտեում, Դավիթ Սերգեենկոյի դիմումը՝ մանդատը թողնելու մասին արդեն ներկայացվել է կոմիտեին։

Նրանց տեղեկություններով, Դավիթ Սերգեենկոյի դիմումը կքննարկվի նոյեմբերի 16-ին կայանալիք կոմիտեի նիստում, որից հետո նույն օրը հարցը կանցնի լիագումար նիստին, և նրա լիազորությունները կդադարեցվեն։

Դավիթ Սերգեենկոն 10-րդ գումարման խորհրդարանում զբաղեցրել է փոխխոսնակի պաշտոնը։