Նախատեսվում է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնի այցը Վրաստան։ Այս մասին տեղեկություն է տարածում Եվրամիությունում Վրաստանի դեսպան Վախթանգ Մախարոբլիշվիլին։

Եվրամիությունում Վրաստանի առաքելության ղեկավարը գրում է, որ նախատեսվում է բարձր մակարդակով երկխոսություն սկսել էներգետիկայի ոլորտում։

Մինչ Եվրահանձնակատարի այցը Վախթանգ Մախարոբլիշվիլին Վրաստան-ԵՄ էներգետիկ համագործակցության հարցերի շուրջ բանակցություններ է վարել Եվրամիության էներգետիկայի գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Մեթյու Բոլդուինի հետ։