Պետական արարողությունների պալատում անցկացվել է «Թբիլիսոբայի» տոնի այսօրվա եզրափակիչ երեկոն
22:34, 30.09.2023
Պետական արարողությունների պալատում անցկացվել է «Թբիլիսոբայի» տոնի այսօրվա եզրափակիչ երեկոն։ Միջոցառմանը հավաքված հանրությանը դիմել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Այսօր երեկոյան պարգեւատրվել են Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներ։ Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվել է 26 անձի։ Կախա Կալաձեն նրանցից յուրաքանչյուրին նվիրել է Թբիլիսիի խորհրդանշական բանալին և վկայագիր։
Մայրաքաղաքի քաղաքապետն ընդգծել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչման կարևորությունը և քաղաքացիների ներդրումը Թբիլիսիի զարգացման գործում։