17 մարդու մոտ, որոնցից 7-ը վերադարձել է Իտալիայից, կորոնավարակ չի հաստատվել
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բոքսավորված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեի խոսքով, 17 մարդու մոտ, որոնցից 7-ին հատուկ չվերթով Իտալիայից վերադարձրել են հայրենիք, կորոնավարակ չի հաստատվել:
Նրա խոսքով, Լուգարի լաբորատորիայից ստացված պատասխանները բացասական են:
«Նրանք, ովքեր ջերմություն ունեն, կմնան բժիշկների հսկողության տակ, իսկ մյուսները կանցնեն ինքնամեկուսացման ռեժիմին և կարանտինի: Այսօր մենք ընդունել ենք չորս նոր հիվանդի, ովքեր գտնվում էին Իտալիայում»,- ասել է Մարինա Էնդելաձեն: