Քննչական ծառայության աշխատակիցները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության իննը փաստ, ինչի համար մեղադրանք է առաջադրվել տասը անձի
Քննչական ծառայության աշխատակիցները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության իննը փաստ, ինչի համար մեղադրանք է առաջադրվել տասը անձի

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության իննը փաստ, ինչի համար մեղադրանք է առաջադրվել տասը անձի։

Քննչական ծառայության տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները Աջարիայի շրջանում օրենքի խախտմամբ ստեղծել են արտարժույթի կետեր, որտեղ առանց Ազգային բանկի կողմից տրված համապատասխան թույլտվության ձեռնարկատիրական գործունեություն են ծավալել։

Սեփական հաղորդումների համաձայն՝ քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է ընդհանուր առմամբ 550.000 լարիին համարժեք արտարժույթ։

Հանցագործության այս տեսակը պատժվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի առաջին մասով՝ 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ։