ԱՄՆ-ը նախատեսում է այս շաբաթ հայտարարել, որ Ուկրաինայի համար ձեռք է բերել առաջադեմ, միջին և մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ. «Սի Էն Էն»
ԱՄՆ-ը նախատեսում է այս շաբաթ հայտարարել, որ Ուկրաինայի համար ձեռք է բերել առաջադեմ, միջին և մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ. «Սի Էն Էն»

Միացյալ Նահանգները ծրագրում է այս շաբաթ հայտարարել, որ Վաշինգտոնը գնել է Ուկրաինայի համար առաջադեմ, միջին և մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ,- այս մասին հայտնում է «Սի Էն Էն»-ը

Ուկրաինացի պաշտոնյաները պահանջել են հակահրթիռային պաշտպանության համակարգ, որը հայտնի է որպես «Նասամս» (NASAMS) անվանմամբ: Այս համակարգը կարող է ոչնչացնել թշնամու թիրախը 150 կիլոմետր հեռավորության վրա։

«Սի Էն Էն»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ուկրաինացի զինվորականները պետք է ուսումնասիրեն նման համակարգերով աշխատելը։ Բացի այդ, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքի, ԱՄՆ-ը կարող է այս շաբաթ հայտարարել լրացուցիչ ռազմական օգնության մասին, որը ներառում է հրետանային զինամթերք և հակառադարային ռադարներ: