Կրթության նախարարություն. Միջազգային կազմակերպությունները բարձր են գնահատել Վրաստանում ուկրաինալեզու բաժնի բացումը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ, Գրուշևսկու անվան Թբիլիսիի 41-րդ հանրակրթական դպրոցում ուկրաինալեզու հատվածի բացումը բարձր են գնահատել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները և շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը,- հայտնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։
Նախարարությունից հայտնում են, որ Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասան Խալիլը, հյուրընկալվելով Միխեիլ Չխենկելիի մոտ, «Twitter»-ի իր էջում հրապարակել է ուկրաինացի երեխաներին այցի լուսանկարները և շնորհավորել նախարարին ուկրաինական բաժնի հաջողությամբ բացման համար։
Ինչպես լրատվամիջոցներին ասել է Ղասան Խալիլը, Վրաստանում ուկրաինախոս հատվածի ստեղծումը շատ կարևոր է։ Նրա խոսքով՝ նախարար Միխեիլ Չխենկելիի գլխավորությամբ նախարարությունն ապահովել է ուկրաինացի աշակերտների համար ամենակարճ ժամկետներում համապատասխան կրթական միջավայրի ստեղծումը։ Այս ջանքերի շնորհիվ է, որ այսօր ուկրաինացի երեխաները կրթություն են ստանում նույն ուսումնական պլանով, որով նրանք կրթություն են ստացել ուկրաինական դպրոցներում:
Միխեիլ Չխենկելին Վրաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) ղեկավար Քեմլին Ֆուրլիին անձամբ է ներկայացրել նաև ուկրաինական հատվածում ուսուցման գործընթացը։ Նա անձամբ նախարարից տեղեկություններ է ստացել Վրաստանի տարբեր դպրոցներում ուկրաինացի երեխաների ընդունելության և ուսումնական գործընթացի մասին։
UNHCR-ի Վրաստանի գրասենյակը արձագանքել է գործընթացին «Twitter»-ի իր պաշտոնական էջի միջոցով. «UNHCR»-ը շնորհավորում է նախարարությանը Թբիլիսիի թիվ 41 հանրային դպրոցում ուկրաինական հատվածի ստեղծման կապակցությամբ։
Ուկրաինացի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ Քեմլին Ֆուրլին նշել է, որ իսկապես տպավորիչ է ստեղծել ուկրաինալեզու հատված այսքան կարճ ժամանակահատվածում և ապահովել անվտանգ միջավայր ուկրաինացի աշակերտների համար՝ թույլ տալով աշակերտներին վերադառնալ իրենց բնականոն առօրյային:
ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Կայրաթ Աբդրախմանովի հետ հանդիպման ժամանակ Միխեիլ Չխենկելին խոսել է ուկրաինալեզու հատվածի բացման մասին և անձամբ հյուրին տեղեկացրել Վրաստանի կառավարության կողմից ուկրաինացի երեխաներին աջակցելու ծրագրերի մասին։
Իր հերթին, Կայրաթ Աբդրախմանովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը և անձամբ նախարար Միխեիլ Չխենկելիին՝ ուկրաինացի ժողովրդին ցուցաբերած աջակցության և աշակերտների մայրենի լեզվով հանրակրթության հասանելիության համար։
Հանդիպման և ուկրաինացի երեխաներին առաջարկվող կրթական միջավայրի մասին տեղեկությունը հրապարակվել է կազմակերպության Twitter-ի պաշտոնական էջում։
ԿԳՆ-ն ուղիղ երկու շաբաթում Թբիլիսիի թիվ 41 հանրակրթական դպրոցում ստեղծել է ուկրաինալեզու սեկտոր, որտեղ առաջինից տասնմեկերորդ դասարանի ուկրաինացի աշակերտները հնարավորություն ունեն կրթություն ստանալ մայրենի լեզվով։ Այս փուլում ուկրաինալեզու հատվածում սովորում է 211 դեռահաս»,- ասված է Վրաստանի կրթության և գիտության նախարարության հաղորդագրության մեջ։