Ուկրաինան ռազմական ինքնաթիռ չի ստացել,- ֆրանսիական «BFMTV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Իրականում մենք ռազմական ինքնաթիռներ չունենք, ինքնաթիռները դեռ չեն մատակարարվել։ Մենք դեռ ունենք այն, ինչ ունենք»,- ասել է Զելենսկին։
«Մենք ունենք ժամկետներ, ունենք երաշխիքներ, բայց նախ ուզում ենք դրանք ստանալ, հետո երախտապարտ կլինենք»,- ասել է Ուկրաինայի նախագահը ի պատասխան գործընկերների կողմից խոստացված զինտեխնիկայի ստացման սպասվող ժամկետների մասին լրագրողների հարցին։