Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների չորրորդ փաթեթը
Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների չորրորդ փաթեթը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը քննարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը։
«Պուտինի պատերազմն օրեցօր ավելի ու ավելի դաժան է դառնում։ Ես վերջերս Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն տեղեկացրել եմ պատժամիջոցների չորրորդ փաթեթի մասին։ Եվրամիությունը կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին: Մենք նրանց աջակցում ենք 1,2 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնության փաթեթով և 500 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության փաթեթով», – գրել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը:
Իր հերթին Ուկրաինայի նախագահն ասել է, որ կարևոր է պատժամիջոցների միջոցով մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա: Նա ասել է, որ Ուկրաինան շարունակում է շարժվել դեպի Եվրամիությանը անդամակցություն։
«Ես Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենի հետ քննարկել եմ Եվրամիության աջակցությունը Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային դիմակայելու հարցում։ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների աճող ճնշումը նշանակալի է: Մենք բարձր ենք գնահատում նաև զգալի ֆինանսական օգնությունը։ Ուկրաինան շարունակում է շարժվել դեպի Եվրամիությանը անդամակցություն»,- գրել է Վոլոդիմիր Զելենսկին։