Ես աջակցում եմ Եվրամիության ընդլայնման գործընթացի արագացմանը, դա վերաբերում է Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին. Սլովենիայի նախագահ
Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորի խոսքով՝ ինքը աջակցում է Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Արևմտյան Բալկանների երկրների՝ Եվրամիությանն անդամակցելու արագացմանը։
Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, այս մասին Բորուտ Պահորը հայտարարել է Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումում։
«Ուկրաինայի ինքնիշխան իրավունքն է հայտ ներկայացնել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, և Եվրամիության և ՆԱՏՕ-ի իրավունքն է որոշել, թե ինչ անել այս դիմումների հետ կապված: Եվրամիությունը ընդլայնման գործընթացում է, և ես կողմնակից եմ, որ դա տեղի ունենա ավելի արագ։ Ընդլայնումը պետք է դառնա աշխարհաքաղաքական մեծ խնդիր: Դա վերաբերում է Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային և, իհարկե, Արևմտյան Բալկանների երկրներին»,- ասել է Պահորը։
Նաև, ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, Եվրամիությունը Ուկրաինայի անդամակցության և այս ուղղությամբ արագ առաջընթացի դեպքում Սլովենիայի նախագահը առանձնահատուկ բան չի տեսնում նրանում, որ այլ երկրներ նույնպես Եվրամիության անդամակցության թեկնածուներ են։