Վլադիմիր Զելենսկի. ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի քվեարկության ջախջախիչ արդյունքները ցույց են տալիս, որ ստեղծվել է համաշխարհային հակապուտինյան կոալիցիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Twitter»-ում արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձեւի ընդունմանը։
«Ես ողջունում եմ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից ձայների աննախադեպ մեծամասնությամբ բանաձեւի ընդունումը Ռուսաստանի Դաշնությանը կոչ անելով անհապաղ դադարեցնել իր անխոհեմ հարձակումն Ուկրաինայի վրա։ Ես շնորհակալ եմ բոլորին, յուրաքանչյուր պետության, որը կողմ է քվեարկել։ Դուք ընտրել եք պատմության ճիշտ կողմը։
ՄԱԿ-ում քվեարկության համոզիչ արդյունքները ագրեսորին կերպով ցույց են տալիս, որ ստեղծվել և գործում է համաշխարհային հակապուտինյան կոալիցիա։ Աշխարհը մեզ հետ է։ Ճշմարտությունը մեր կողմն է։ Հաղթանակը մերն է լինելու»,- գրել է Զելենսկին։
ՄԱԿ-ը ճնշող մեծամասնությամբ աջակցել է բանաձեւին, որը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա եւ կոչ է անում անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը: Բանաձեւին աջակցել են 193 անդամ երկրներից 141-ը, այդ թվում՝ Վրաստանը։
https://twitter.com/ZelenskyyUa/status/1499072011729096705?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1499072011729096705%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fvolodimir-zelenski-gaero-s-generalur-asambleaze-kenchisyris-gamanadgurebeli-shedegebi-achvenebs-rom-globaluri-antiputinuri-koalicia-sheqmnilia%2F%3Ffbclid%3DIwAR2lbooYMpqEFQU7PI3UlGvERonyNi9Neh8AJZSSP9GyvsA4yMLKFL798NI