16 ամյա վրաց գանդբոլիստ Գիորգի Ցխովրեբաձեն պայմանագիր է կնքել ֆրանսիական առաջատար «Մոնպելյե» ակումբի հետ
16 ամյա վրաց գանդբոլիստ Գիորգի Ցխովրեբաձեն պայմանագիր է կնքել ֆրանսիական առաջատար «Մոնպելյե» ակումբի հետ:
Ցխովրեբաձեն ձախլիկ է և խաղում է հարձակման աջ գծում: Նա իր մարզական կարիերան սկսել է Թբիլիսիի «Պեգաս» ակումբում:
Նա մասնակցել է 2017 թվականի Թբիլիսիի երիտասարդների աշխարհի առաջնությանը:
Նշվում է, որ վրաց մարզիկին գնել էր ցանկանում նաև գանդբոլի չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն մակեդոնիայի «Վարդար»-ը, սակայն Ցխովրեբաձեն նախընտրել է հանդես գալ Ֆրանսիայում: Գիորգին արդեն վարժվել է ակումբի հետ, և սկբնական մասում հանդես է գալու թիմի մինչև 18 տարեկանների առաջնությունում:
«Մոնպելյեն» Ֆրանսիայի չեմպիոն է դարձել 14 անգամ, իսկ 2003 թվականին հաղթել է չեմպիոնների լիգայում: Թիմի կազմում հանդես են գալիս աշխարհի գործող 5 չեմպիոններ:
Հեղինակ -
Edgar Barsegyan