Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան հանդիպել է Լատվիայի սեյմի նախագահ Ինարա Մուրնյեցեի հետ։
«Ես արդյունավետ հանդիպում ունեցա Լատվիայի սեյմի նախագահ Ինարա Մուրնյեցեի հետ՝ քննարկելու Վրաստանի զարգացումները և Վրաստանի եվրոպական նկրտումները։
Մենք հավատարիմ ենք մնում մեր խորհրդարանների, երկրների և ազգերի միջև սերտ կապեր հաստատելուն»,- գրել է Կախա Կուճավան Twitter-ում։