Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ցավակցություն է հայտնել 15 ամյա Լուկա Սիրաձեի ողբերգական մահվան կապակցությամբ:
«Նախ և առաջ ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ բոլոր անձինք խիստ կպատժվեն, անկախ իրենց աստիճանից կամ կարգավիճակից, որոնց կողմից որևէ տեսակի հանցագործություն կհաստատի պետական տեսուչի ծառայությունը, անկախ քննչական գերատեսչությունը, որի ստեղծելուն մենք աջակցել ենք:
Առաջին հերթին, մենք պետք է ամեն ինչ անենք միասին, որպեսզի ոչ մեկի մոտ հարցեր չմնան այս ողբերգության կապակցությամբ: Անկախ գերատեսչության կողմից իրականացվող հետաքննությունը չպետք է թողնի որևէ հարց առանց պատասխանի: Հետևաբար, ես կարգադրում եմ ներքին գործերի և կրթության նախարարություններին, համագործակցել հետաքննության հետ, որը կլինի բաց և թափանցիկ: Ինչ վերաբերում է անչափահասների արդարադատությանը, կրթության կամ առողջապահության ոլորտում մարտահրավերներին: Չնայած նրան, որ վերջին տարիներին մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել այս ոլորտում թե օրենսդրական և թե գործնական բարելավման ուղղությամբ, մենք դեռ ունենք տարիների ընթացքում կուտակված խնդիրներ: Գործնականում, կանգնած ենք մարտահրավերների առջև:
Մենք բոլոր միասին պատասխանատու ենք Լուկա Սիրաձեի և նրա ընտանիքի առջև, որպեսզի տարիների ընթացքում լրացնենք համակարգային բացթողումները:
Համապատասխանաբար, պարտադրում եմ ներքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել անչափահասների համար հարմար հետաքննչական միջավայրը ստեղծելու համար, ապահովել անչափահասների հետ աշխատող քննիչների մասնագիտացվածությունը, ինչպես նաև ուշադիր ընտրել նրանց, վերահսկել և վերապատրաստել:
Առողջապահության և կրթության նախարարությունները պետք է անհապաղ սահմանեն համակարգային բացթողումները և ներկայացնեն մեկ շաբաթվա ընթացքում:
Արդարադատության նախարարությանը պարտադրում եմ ներկայացնել օրենսդրական տեսակետ ՝ պետության հետ կապ ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության համար լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու տարբերակները:
Վրաստանի կառավարությունը ողջ պատասխանատվությունը կրում է իր վրա և հնարավորինս կարճ ժամանակահատվածում ավարտին կհասցնի սկսված բարեփոխումները: Մենք ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունը: Անընդունելի է այս ողբերգությունը օգտագործել քաղաքական նպատակների համար: Բոլորը պետք է համագործակցեն հետաքննության հետ»,- ասված է Վարչապետի հայտարարության մեջ: