15-ամյա դեռահասի կանխամտածված սպանության և առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու փաստով ձերբակալված երկու անչափահասների մեղադրանք է առաջադրվել
Վրաստանի դատախազությունը երկու անչափահասի մեղադրանք է առաջադրել, անչափահասի կանխամտածված սպանության և առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու համար։ Գերատեսչության տվյալներով՝ ՆԳ նախարարության անցկացրած հետաքննությամբ պարզվել է, որ դեկտեմբերի 4-ին Թբիլիսիում, Սանզոնայի բնակավայրում առերեսման ժամանակ մեղադրյալներից մեկը սառը զենքով վիրավորել է անչափահասին, ով ստացած վնասվածքների հետևանքով մահացել է։
«Քննությամբ պարզվել է նաեւ, որ դեպքի վայրում գտնվող երկրորդ մեղադրյալը, ով հաստատ գիտեր առանձնապես ծանր հանցագործության մասին, դեպքի մասին իրավապահ մարմիններին չի հայտնել։
Մեկ մեղադրյալի մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի «Բ» ենթակետով (անչափահասի կանխամտածված սպանություն), իսկ մյուսին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 376-րդ հոդվածի երկրորդ մասով (Ծանր հանցագործության մասին տեղեկություն չհայտնել):
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելու համար դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան։
Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։