Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 751:
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է «Կովիդ 19»-ի 3 141 նոր դեպք, ապաքինվել է 1 509 մարդ:
Երեկ, հուլիսի 27-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 666 դեպք, ապաքինվել է 1 335 պացիենտ, մահացել է 17 մարդ: