Ուրախ եմ, որ իմ ակտիվ աջակցությամբ և Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ, ադրբեջանական կողմը ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված 15 հայ քաղաքացիների, որոնք Վրաստանի տարածքով վերադարձվել են իրենց ընտանիքներ
Ուրախ եմ, որ իմ ակտիվ աջակցությամբ և Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ, ադրբեջանական կողմը ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված 15 հայ քաղաքացիների, որոնք Վրաստանի տարածքով վերադարձվել են իրենց ընտանիքներ

Ես ուրախ եմ, որ իմ ակտիվ աջակցությամբ և մեր ռազմավարական գործընկեր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ, ադրբեջանական կողմը ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված 15 հայ քաղաքացիների, որոնք Վրաստանի տարածքով վերադարձան իրենց ընտանիքներ,- այս մասին ասվում է նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կառավարության ղեկավարի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Վարչապետի խոսքով, հնարավոր է դարձել, որ հայկական կողմը ականապատ տարածքների վերաբերյալ կարևոր նյութեր հանձնի ադրբեջանական կողմին:

«Մեր ակտիվ ներգրավվածությունը հնարավորություն տվեց նաև, որ հայկական կողմը ականապատված տարածքների վերաբերյալ կարևոր նյութեր փոխանցի ադրբեջանական կողմին:

Անձամբ ես անընդհատ կապի մեջ էի Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Հատկանշական է, որ մեր ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ և գործընթացում մեր զգալի ներգրավմամբ, առանձնահատուկ քայլ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության միջավայրի բարելավման ուղղությամբ:

Ես ողջունում եմ մեր հարևան պետությունների այս որոշումը, որը պետք է հիմքեր ստեղծի տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և երկարաժամկետ հեռանկարում համագործակցության մթնոլորտ ստեղծելու համար:

Մենք հետագայում, անհրաժեշտության դեպքում, պատրաստ ենք օգնել մեր գործընկերներին և ակտիվորեն մասնակցել գործընթացներին, առաջին հերթին՝ մարդասիրական խնդիրների լուծմանը», – ասաց Վրաստանի վարչապետը:

Ըստ Վրաստանի կառավարության վարչակազմի, Իրակլի Ղարիբաշվիլիի ակտիվ դյուրացմամբ և Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ ադրբեջանական կողմը ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված Հայաստանի 15 քաղաքացիների: