14-ամյա սպասումից հետո այսօր բացվում է Բաթումիի մարզադաշտը
14-ամյա սպասումից հետո այսօր բացվում է Բաթումիի մարզադաշտը

Այսօր, ժամը 20:00-ին, Բաթումիում կբացվի նոր ֆուտբոլային մարզադաշտ: Շինարարությունը, որը մեկնարկել էր 2017 թվականի դեկտեմբերին, ավարտվել  2020-ի օգոստոսին: Մարզադաշտը նախատեսված է 20 000 հանդիսատեսի համար:

Բաթումիի մարզադաշտը քանդել են 2006 թվականինին, և այդ ժամանակից ի վեր երկրում ամենաավանդական և պատմական թիմերից մեկը`Բաթումիի «Դինամոն» մնաց առանց սեփական մարզադաշտի: Չնայած բազմաթիվ խոստումների և մրցույթների, շինարարությունը որոշվեց միայն 2017 թվականին և արագ կառուցվեց:

Մարզադաշտ բացումը երկու անգամ հետաձգվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Քանի որ ֆուտբոլային հանդիպումն անհնարին դարձավ, նոր մարզադաշտի բացմանը ներկա կլինի ընդամենը 200 մարդ – Աջարիայի կառավարության անդամները, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները և վետերան ֆուտբոլիստներ:

Մոտ ժամանակներս Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պլանավորեց երկու միջազգային հանդիպում Բաթումիի նոր մարզադաշտում և դիմում ուղարկեց ՈՒԵՖԱ: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է, որ Վրաստանի ազգային հավաքականը նոյեմբերին Բաթումի մարզադաշտում ընդունի Հայաստանին և Էստոնիային, բայց դրա համար անհրաժեշտ է մարզադաշտում անցկացնել ստուգողական հանդիպում: Այդ պատճառով հարցը դեռ վերջնական չի որոշվել: