Կորոնավիրուսի նոր դեպքերից 253-ը արձանագրվել է Թբիլիսիում, 139-ը՝ Իմերեթիում, իսկ 72-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 253-ը արձանագրվել է Թբիլիսիում, 139-ը՝ Իմերեթիում, իսկ 72-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 253-ը արձանագրվել է Թբիլիսիում, 139-ը՝ Իմերեթիում, իսկ 72-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում,- այս մասին նշված է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նրանց տեղեկությամբ, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 19 989 հետազոտություն, այդ թվում ՝ 13 126-ը հակագենի թեստով, իսկ 6 863-ը՝ PCR թեստով:

«Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 676 նոր դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի համավարակի տարածումից առ այսօր, արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 257 632:

Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 1 441 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 248  537:

Վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 11 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, վարակից ընդհանուր առմամբ մահացել է 3 159 անձ:

Այսօր երկրում արձանագրված վարակման 676 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 253 դեպք, Աջարիայում՝ 44, Իմերեթիում՝ 139, Քվեմո Քարթլիում՝ 29, Շիդա Քարթլիում՝ 41, Գուրիայում՝ 14, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 72, Կախեթիում՝ 47, Մցխեթա-Մտիանեթիում՝ 14, Սամցխե-Ջավախեթիում՝ 20, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 3:

Այս փուլում վարակման 5 910 ակտիվ դեպք կա, որտեղից. Հիվանդանոցներում բուժվում է 2 694 մարդ, այդ թվում `1 3338-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 192-ը` Աջարիայում, 513-ը՝ Իմերեթիում: Այս փուլում կա 589 ծանր հիվանդ, այդ թվում` 263-ը Թբիլիսիում, 45-ը Աջարիայում, 148-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 175-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `135-ը Թբիլիսիում, 2-ը՝ Աջարիայում, 13-ը՝ Իմերեթիում: 311 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 184-ը ՝ Թբիլիսիում, 94-ը՝ Աջարիայում, 12-ը՝ Իմերեթիում: 2 905  մարդ բուժվում է տնային պայմաններում:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 530 մարդ, այդ թվում 224-ը՝ Թբիլիսիում, 110-ը՝ Աջարիայում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 29-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 179 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 17 105 մարդ, այդ թվում 10 423 անձ՝ Թբիլիսիում, 815-ը՝ Աջարիայում, 1 507-ը՝ Իմերեթիում»,- նշված է տեղեկատվության մեջ: