«Վրաստանի պետական էլեկտրահամակարգ»-ի գլխամասային գրասենյակում, ՎՊԷ-ի (Վրաստանի պետական էլեկտրահամակարգ) կառավարող խորհրդի նախագահ Սուլխան Զուբուրիձեն և Գերմանիայի վերականգնողական վարկային բանկի (KfW) Վրաստանի ներկայացուցչության տնօրեն Կլաուս Ֆայգելը ստորագրել են ֆինանսական պայմանագիր՝ 910.000 եվրո քանակությամբ դրամաշնորհ տրամադրելու կապակցությամբ, որը Գերմանիայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի սեկտորի բաց ծրագրի շրջանակներում:

Էներգետիկայի նախարարության տեղեկությամբ, նշված դրամաշնորհը օգտագործվելու է 100 մլն եվրո քանակությամբ նոր վարկի նախապատրաստական աշխատանքներին:

Նախագծի իրականացումը ակտիվ փուլ է մտնելու 2019 թվականին, իսկ հիմնական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականին: