Սալոմե Զուրաբիշվիլի. Ցանկանում եմ, Թենգիզ Ցերցվաձեին մաղթել շուտափույթ ապաքինում, անձամբ երախտագիտություն հայտնել և ներողություն հայտնել նրանց փոխարեն, ովքեր վիրավորում են բժիշկներին
Վրաստանի նախագահը Վարակիչ պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Թենգեզ Ցերցվաձեին շուտափույթ ապաքինում է մաղթում:
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալույուն է հայտնում Ցերցվաձեին՝ կորոնավիրուսի դեմ անխռով պայքարի և անձնուրացության համար:
«Պարոն Թենգիզ Ցերցվաձեի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Թեթև ձևով է և բուժում է ստանում տանը:
Ցանկանում եմ, մաղթել շուտափույթ ապաքինում: Ցանկանում եմ, անձամբ երախտագիտություն հայտնել անձնուրացության, կորոնայի դեն 10-ամսյա, շուրջօրյա անխռով պայքարի համար:
Ցանկանում եմ ներողություն հայտնել նրանց փոխարեն, ովքեր երախտագիտության փոխարեն անպատվում և վիրավորում են բժիշկներին:
Պարոն Թենգիզ, հասարակության մեծ մասը շնորհակալություն է հայտնում և աղոթում Ձեզ համար:
Պինդ եղեք: Շուտով վերադարձեք այս պայքարին»,- գրում է Զուրաբիշվիլին սոցիալական ցանցում: