12:00-ի դրությամբ, խորհրդարանի միջանկյալ ընտրություններում ընտրողների ակտիվությունը կազմել է 24,33%
12:00-ի դրությամբ, խորհրդարանի միջանկյալ ընտրություններում ընտրողների ակտիվությունը կազմել է 24,33%

54-րդ մեծամասնական ընտրատարածքում, 12:00-ի համար ընտրողների ակտիվությունը կազմել է 24,33%,- այս մասին հայտարարել է մամլո խոսնակ Անա Միքելիաձեն՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովում անցկացված ճեպազրույցին:

ԿԸՀ-ի տեղեկությամբ, այս պահի դրությամբ, իր ընտրությունն արել է 11 708 ընտրող:

54-րդ ընտրատարածքում բացվել է 60 ընտրատեղամաս, որտեղ գրանցված է 48 123 ընտրող:

Վանի և Խոնիի ընտրատարածքում ընթանում են խորհրդարանի միջանկյալ ընտրություններ: Քաղաքացիները՝ 54-րդ մեծամասնական ընտրատարածքում ընտրում են խորհրդարանում Վանի և Խոնիի մեծամասնականներին:

Ապրիլի 28-ին, միջանկյալ ընտրություններում առաջադրվել է քաղաքական հինգ սուբյեկտ և մեկ նախաձեռնողական խմբի կողմից առաջադրված թեկնածուներ.

2. «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» – Գիգի Ուգուլավա
17. «Վրաստան» – Գիորգի Լիլուաշվիլի
21. «Ավանդապաշտներ» – Զուրաբ Քարթվելիշվիլի
23. «Նոր քրիստոնյա-ժողովրդավարներ» – Մամուկա Տուսկաձե
41. «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» – Գիվի Ճիճինաձե
42. Նախաձեռնողական խումբ (Սոֆիո Մեշվելիանի, Շորեն Ջուրխաձե, Վաժա Կոպալիանի, Թամար Կուխալաշվիլի, Մարինա Չագունավա) – Վասիլ Կոպալիանի: