12-րդ դասարանի աշակերտների համար ազատ հաճախելիության ռեժիմ այլևս չի գործի և նրանց համար ուսումնական տարին կավարտվի մայիսի 20-ին
Հանրային դպրոցներում ատեստատի ավարտական քննությունների չեղարկումից ելնելով, 2018-2019 ուսումնական տարում, 12-րդ դասարանի աշակերտների համար ազատ հաճախելիության ռեժիմ այլևս չի գործի և նրանց համար ուսումնական տարին կավարտվի մայիսի 20-ին,- այս մասին նշված է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տարածած հայտարարությունում:
Գերատեսչությունը մեկնաբանում է, որ այս տարի, ավարտական դասարանի աշակերտների համար 30 տոկոս և ավելին բացակայելու դեպքում, էքստեռնատի քննություններին գրանցման ժամանակահատված է սահմանվել մայիսի 21-22-ը, իսկ քննության ժամանակաշրջան՝ մայիսի 23-ից մայիսի 31-ը:
Էքստեռնատի քննությունների համար աշակերտները հանրային դպրոցի կողմից գրանցում կանցնեն էլեկտրոնային ձևով: