Վրաստան-Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի նախկին անդամ Իվերի Մելաշվիլու աշխատասենյակում ընթանում է խուզարկություն
Վրաստան-Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի նախկին անդամ Իվերի Մելաշվիլու աշխատասենյակում քննչական գերատեսչությունն անցկացնում է խուզարկություն: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել անձամբ Իվերի Մելաշվիլին:
«Իմ աշխատասենյակում ընթանում է խուզարկություն, չեն ասել, ինչ են փնտրում»,- հայտարարել է Մելաշվիլին:
Իվերի Մելաշվիլին 2006-2017 թվականներին եղել է Վրաստան-Ադրբեջանի սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի անդամ: Այժմ աշխատում է արտաքին գործերի նախարարության հարևան երկրների դեպարտամենտում:
Վրաստանի դատախազությունը տարածել էր հայտարարություն, որ արտասահմանյան երկրների համար Վրաստանի տարածքի մի մասի փոխանցմանն ուղղված գործողության փաստով դատախազությունում ընթանում է հետաքննություն: Դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ հետաքննության հիմք է հանդիսացել Վրաստանի պաշտպանության նախարարությունից ստացված գրավոր տեղեկությունը, որը վերաբերում էր Վրաստանի պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը: Պաշտպանության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, հանձնաժողովը ապօրինի համաձայնեցրել է Ադրբեջանի ու Վրաստանի միջև պետական սահմանի որոշ հատվածներ ՝ ի վնաս մեր երկրի տարածքային շահերի:
Բացի այդ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ անցկացված մամլո ասուլիսին նշել է. Դավիթ Գարեջիի վանական համալիրի հետ կապված բացահայտել ենք նոր քարտեզային նյութեր և փաստաթղթեր, որը հնարավոր է առաջացնի 2006-2007 թվականին ունեցած համաձայնության վերանայման անհրաժեշտություն»: