Թբիլիսիում, Քութաիսիում, Ռուսթավիում և Զուգդիդիում դասասենյակներում ուսումնական գործընթացը կմեկնարկի առաջինից մինչև 6-րդ դասարանը ներառյալ աշակերտների համար
Հոկտեմբերի մեկից Թբիլիսիում, Քութաիսիում, Ռուսթավիում և Զուգդիդիում դասասենյակներում ուսումնական գործընթացը կշարունակեն առաջինից մինչև 6-րդ դասարանը ներառյալ աշակերտները,- այս մասին հայտարարել է կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:
Նրա խոսքով, Փոթիում և Գորիում հոկտեմբերի մեկից բոլոր դասարանի աշակերտները ուսումը կշարունակեն դասասենյակներում:
«Ամենուր, որտեղ այսօր ուսումն ընթանում է հեռավար, բացառությամբ Աջարիայի շրջանի, հոկտեմբերի մեկից առաջինից մինչև 6-րդ դասարանցիները ներառյալ ուսումը կշարունակեն դասասենյակներում: Դա վերաբերում է Թբիլիսիին, Քութաիսիին, Ռուսթավիին և Զուգդիդիին:
Ինչ վերաբերում է Փոթիին և Գորիին, հոկտեմբերի մեկից դասասենյակներում ուսումը կշարունակվի բոլոր դասարանների աշակերների համար:
Այս պահի դրությամբ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը կշարունակվի հեռավար»,- հայտարարել է Մեզվրիշվիլին: