165 ուսանող այսօր հատուկ չվերթով մեկնել է Գերմանիա: Չվերթի իրականացումն ապահովել են Վրաստանի էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարությունները՝ կառավարության հանձնարարությամբ և երիտասարդական գործակալության նախաձեռնությամբ: Գործակալության ղեկավար Ռևազ Չարկվիանին այսօր Թբիլիսիի օդանավակայանում ճանապարհել է Գերմանիա ուղևորվող ուսանողներին:
Այսօրվա չվերթով Գերմանիա են մեկնել բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ Վրաստանից, ովքեր Գերմանիայում ժամանակավոր աշխատելու պայմանագիր ունեն: Նրանց մի մասը ստաժավորում կանցնի Գերմանիայի գիտական և արդյունաբերական ձեռնարկություններում և հայրենիք կվերադառնա մինչև ուսման մեկնարկը:
Սոցիալական չարտերային չվերթն իրականացրել է «MyWay Airlines» ավիաընկերությունը: