Ներքին գործերի նախարարության Հանրային անվտանգության կառավարման 112 կենտրոնի տնօրեն Գիորգի Արսոշվիլին և Թուրքիայում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) ներկայացուցիչ, Վրաստանի և Ադրբեջանի գրասենյակի տնօրեն Հասան Մոհթաշամին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Վրաստանի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ հուշագրի ստորագրման նպատակն է խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) և Հանրային անվտանգության կառավարման 112-ի կենտրոնի միջև։
Նշված նախաձեռնությունը կիրականացվի ՄԱԿ-ի «Գենդերային հավասարություն» համատեղ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Հանդիպման ավարտին 112-ի տնօրենը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին (UNFPA)՝ ՆԳՆ-ին շարունակական աջակցության համար։