«112»-ի և կրթության նախարարության միջև ձևակերպվել է փոխհամագործակցության հուշագիր
Ներքին գործերի նախարարության շտապ օգնության օպերատիվ կառավարման «112» կենտրոնի և կրթության և գիտության նախարարության ՝ « կրթության կառավարման լրատվական համակարգի EMIS» միջև, ձևակերպվել է փոխհամագործակցության հուշագիր:
Փաստաթղթի համաձայն, «112»-ի օպերատորին հնարավորություն է տրվում, հրատապ դեպքերի ժամանակ, դպրոցների կառավարման լրատվական eSchool համակարգի միջոցով, տուժած երեխայի անունով, ազգանունով և դպրոցի տվյալներով, օպերատիվ կերպով հաստատել նրա բնակելի հասցեն և ծնողների տվյալները:
Նշված նորույթը առանձնապես կարևոր է այն դեպքերի ժամանակ, երբ աշակերտը ճշգրիտ չգիտի իր հասցեն, սակայն գիտի իր դպրոցի անվանումը և համարը:
Լրատվության փոխանակումը տեղի է ունենալու փակ ցանցի միջոցով, որը նշանակում է, որ տվյալները պաշտպանված են լինելու և դրանց վրա հասանելիություն կունենան միայն «112»-ի օպերատորները:
Ներքին գործերի նախարարության շտապ օգնության օպերատիվ կառավարման կենտրոնի և կրթության կառավարման լրատվական համակարգի միջև հուշագրի ձևակերպումը աջակցելու է, հրատապ դեպքերի ժամանակ օպերատիվ արձագանքին, երբ տուժածը երեխա է և վարկյանները ունեն մեծ նշանակություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan