Ներքին գործերի նախարարության շտապ օգնության օպերատիվ կառավարման «112» կենտրոնը ունի նոր ղեկավար: Նախարարության տեղեկությամբ, պաշտոնին նշանակվել է Նիկա Գելաշվիլին:
Նոր ղեկավարին «112»-ի աշխատակիցներին է ներկայացրել ներքին գործերի նախարարի տեղակալ Լևան Կակավան:
Ոստիկանության փոխգնդապետ Նիկա Գելաշվիլին ընթացիկ տարվա հունվարի 30-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներքին գործերի նախարարության ծառայության գործակալության տնօրենն էր: