11-րդ և 12-րդ դասարանի աշակերտները ատեստատային քննությունները կհանձնեն փոփոխված ձևաչափով
11-րդ և 12-րդ դասարանի աշակերտները ատեստատային քննությունները կհանձնեն փոփոխված ձևաչափով

11-րդ և 12-րդ դասարանի աշակերտները ատեստատային քննությունները կհանձնեն փոփոխված ձևաչափով,- այս մասին հայտարարել է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Մայա Միմինոշվիլին:

Թեստավորման ավարտից հետո, աշակերտները էկրանին կտեսնեն ոչ թե միավորը, այլ հաղորդագրություն այն մասին, հաղթահարել են, թե ոչ միավորների նվազագույն շեմը:

 

«Այս կարևոր նորույթը կգործարկվի այս տարի: Մենք ուրախ ենք, որ համակարգել ենք կարծիքները կրթության և գիտության նախարարության հետ: Նման դեպքերում, քննությանը, երբ աշակերտը կավարտի աշխատանքը կոնկրետ առարկայում, կոնկրետ թեստում, նա էկրանին կտեսնի, հաղթահարել է, թե ոչ միավորների նվազագույն շեմը և կոնկրետ միավոր չի գրվի: Հաճախ հնչում է հարց, թե ի՞նչ է ստուգում համակարգչին ընտելացած համակարգը: Ցանկանում եմ ընդգծել, որ սա համակարգ է, որն առավելագույն ճշգրտությամբ է որոշում կոնկրետ աշակերտի հնարավորությունները: Եթե աշակերտը չի կարողացել հաղթահարել նվազագույն շեմը, որը նկատի ունի այն, որ նա կոնկրետ առարկայում չի տիրապետում միավորների նվազագույն պատնեշին, բնական է, սա խոսում է այն մասին, որ այդ աշակերտն ուղղակի արժանի չէ ատեստատ ստանալու»,- հայտարարել է Մայա Միմինոշվիլին:

Ատեստատային քննությունները 11-րդ դասարանցիները կհանձնեն ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաներից, իսկ 12-րդ դասարանցիները՝ մաթեմատիկա, վրաց լեզու և գրականություն, օտար լեզու և պատմություն առարկաներից: