11-ամյա Չժեն Հաոհաոն Փարիզի Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ մարզուհին է #1TVSPORT
Օգոստոսի 6-ին Փարիզի Օլիմպիական խաղերում եւս մեկ ռեկորդ է սահմանվել։ Սքեյթբորդինգի մրցումներին մասնակցել է 11-ամյա Չժենգ Հաոհաոն, ով Փարիզի Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ մասնակիցն է։
Միաժամանակ նա Օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենաերիտասարդ չինացի մարզիկն է։
Նա մրցավարներից վաստակեց 63,19 միավոր, 22 մարզիկների մեջ 18-րդն էր և չկարողացավ հաղթահարել որակավորումը։
Աղջիկների մեջ պարկի կարգում չեմպիոն է դարձել ճապոնացի Կոկոնա Հիրակին։ Հիշեցնենք, որ նա 12 տարեկանում նախորդ Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ էր նվաճել։ Ներկայումս 15 տարեկանում դարձել է ճապոնացի ամենաերիտասարդ օլիմպիական չեմպիոնը։