11 ամսում, Վրաստանի միջազգային ճանապարհորդներից ստացած եկամուտը գերազանցել է 3 մլրդ դոլլարը
Զբոսաշրջության ազգային վարչության տեղեկությամբ, նախնական տվյալներով, 2019 թվականի հունվար-նոյեմբերին Վրաստանը միջազգային ճանապարհորդներից ստացել է 3,051,424,548 դոլլարի եկամուտ, որը 1.2%-ով (35,4 դոլլարով) ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից:
Վարչության տեղեկությամբ, 2019 թվականի նոյեմբերի դրությամբ, Վրաստանում միջազգային ճանապարհորդներից ստացած եկամուտը կազմել է 201,734,437 դոլլար (աճ՝ 5.6%), որը 10,6 մլն դոլլարով ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից: