Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի նախագահի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի նախագահի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի նախագահ Անդժեյ Դուդայի հետ:

Նախագահները քննարկել են Վրաստանում և Լեհաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը:

Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Անդժեյ Դուդային՝ Վրաստանին աջակցելու և Լեհաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին օգնելու համար:

Վրաստանի և Լեհաստանի նախագահները բարձր գնահատական են տվել ճգնաժամի ժամանակ երկու երկրների միջև առկա համագործակցությանը:

Բացի այդ, Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Լեհաստանին, որպես Եվրամիության անդամ պետությանը, Եվրամիության կողմից Վրաստանի նկատմամբ դրսևորած ֆինանսական աջակցության համար: