Վրաստանին Եվրամիությունից անհրաժեշտ է աջակցություն տրանսպորտի և հաղորդակցության ոլորտներում. Գիորգի Գախարիա
Այսօր Եվրոպայի հետ մեզ կապում է խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, մեզ հասանելի է բարձր չափանիշների շուկան և այս ամենը համահունչ է մեր քաղաքական ձգտումների հետ»,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է «Վրաստան-աշխարհ 2020» տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս:
Կառավարության ղեկավարը դիմել է «Վրաստանի տնտեսական զարգացման մոդելը – պետության և մասնավոր հատվածի միջև հավասարակշռված հետաքրքրությունները» վեռնագրով պանելային քննարկման մասնակիցներին:
Գիորգի Գախարիան նշել է, որ Վրաստանն ամեն ինչ անում է տարբեր ոլորտներում չափանիշների բարձրացման համար:
Կառավարության ղեկավարը ուշադրությունը բևեռել է մարտահրավերների վրա ու կարևորել դրանց հաղթահարման գործում եվրոպական գործընկերների աչակցությունը:
«Հիմնական մարտահրավերներից մեկը, որի հաղթահարման համար մեզ պետք է օգնեն մեր եվրոպական գործընկերները, դա տրանսպորտի և հաղորդակցության ոլորտներն են: Վրաստանն այսօր ունի իդեալական իրավական դաշտ, պայմանագրեր Եվրամիության հետ, սակայն երկիր է, որը ցամաքային սահման չունի Եվրամիության հետ»,- ասել է վարչապետը:
Գիորգի Գախարիայի խոսքով, սա այն խնդիրն է, որը կարագացնի վրացական տնտեսության աճը:
Քննարկմանը մասնակցում է Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին, Վարշավայի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր, Լեհաստանի նախկին փոխվարչապետ, ֆինանսների նախարար և ազգային բանկի նախագահ Լեշեկ Բալցերովիչը և Վրաստանում արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Սելիմ Չակիրը: