ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը մահացել է 100 տարեկան հասակում Կոնեկտիկուտի իր տանը։ Տեղեկությունը տարածում են ամերիկյան լրատվամիջոցները։
Հենրի Քիսինջերը ծնվել է Գերմանիայում հրեական ընտանիքում, 1930-ականներին նրա ընտանիքը ստիպված է եղել փախչել նացիստական Գերմանիայից: Նրանք տեղափոխվել են ԱՄՆ։
1960-ականների վերջերից Քիսինջերը ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր, իսկ 1973-1977 թվականներին՝ պետքարտուղարը։
Քիսինջերի ջանքերը հանգեցրին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը։ Նա նաև մեծապես նպաստեց ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև լարված հարաբերությունների թուլացմանը:
1973 թվականին Հենրի Քիսինջերը արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Վիետնամում պատերազմի ավարտին ունեցած ներդրման համար։