10 տարի առաջ Ռուսաստանը ներխուժել է Վրաստան, Ռուսաստանը ագրեսոր է, իսկ Վրաստանը՝ զոհ. Լյուք Քոֆի
10 տարի առաջ Ռուսաստանը ներխուժել է Վրաստան, Ռուսաստանը ագրեսոր է, իսկ Վրաստանը՝ զոհ. Լյուք Քոֆի

Այսօր ռուսական զորքը բռնազավթում է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի շրջանները, որոնք կազմում են Վրաստանի միջազգայնորեն ճանապաչված տարածքի 20 տոկոսը: Չպետք է մոռանանք, որ 10 տարի առաջ Ռուսաստանը ներխուժել է Վրաստան և հակառակը: Ռուսաստանը ագրեսոր է, իսկ Վրաստանը՝ զոհ,- այս մասին հայտարարել է Heritage Foundation-ի հետազոտող Լյուք Քոֆին, ով զեկույցով է ներկայացել Ամերիկայի միացյալ նահանգների կոնգրեսում գործող Եվրոպայի անվտանգության և համագործակցության հանձնաժողովի շրջանականերում հուլիսի 17-ին անցկացված լսումներին՝ «Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացիան և միջազգային նորմերի խախտումը»:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Լյուք Քոֆին իր ելույթում խոսել է Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացիայի և նորմերի խախտման մասին: Նա ընդգծել է 2008 թվականին Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված ագրեսիայի և Ռուսաստանի կողմից 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին պայմանագրի մշտական խախտումների մասին:

 

Նրա խոսքով, Վրաստանն անցել է արդյունավետ ճանապարհ դեպի ժողովրդավարություն և այդ տեսանկյունից օրինակելի է տարածաշրջանում:

Քոֆիի հայտարարությամբ, Վրաստանի դեպի ՆԱՏՕ ձգտումը մտնում է ԱՄՆ-ի շահերում: