10-րդ գումարման խորհրդարանն օրենսդրական մարմնի նախագահին կընտրի հենց առաջին նիստին
10-րդ գումարման խորհրդարանն օրենսդրական մարմնի նախագահին կընտրի հենց առաջին նիստին

10-րդ գումարման խորհրդարանում օրենսդրական մարմնի նախագահի պաշտոնը կրկին կզբաղեցնի գործող խոսնակ Արչիլ Թալակվաձեն:

Ըստ կանոնակարգի, պատգամավորները խորհրդարանի նախագահին կընտրեն գաղտնի քվեարկությամբ, հենց առաջին նիստին:

Իշխող թիմը խորհրդարանի նախագահի թեկնածու է ընտրել Արչիլ Թալակվաձեին դեռևս նախընտրական ժամանակաշրջանում:

Ըստ ընթացակարգի, խորհրդարանի նախագահի թեկնածություն առաջադրելու իրավունք ունի մեծամասնությունը, փոքրամասնությունը, դաշինքը, որը միավորված չէ մեծամասնությունում կամ փոքրամասնությունում:

Արչիլ Թալակվաձեն 9-րդ գումարման խորհրդարանի նախագահ է դարձել 2019 թվականին, երբ հունիսի 20-ին զարգացած իրադարձություններից հետո Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց: