10-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը կանցկացվի դեկտեմբերի սկզբին, կոնկրետ ամսաթիվը կանվանի նախագահը
10-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը կանցկացվի դեկտեմբերի սկզբին, կոնկրետ ամսաթիվը կանվանի նախագահը

10-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը պետք է անցկացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության հրապարակումից 20 օրվա ընթացքում:

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ընթացակարգերը սահմանված են կանոնակարգով, որի համաձայն, խորհրդարանի առաջին նիստի ամսաթիվը նշանակում է Վրաստանի նախագահը:

Ըստ ընթացակարգի, խորհրդարանը կսկսի աշխատել, եթե ԿԸՀ-ն ընտրված կհայտարարի խորհրդարանի լիարժեք կազմի երկու երրորդից ոչ պակասը:

Ինչ վերաբերում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստի բացմանը, այն կբացի Վրաստանի նախագահը: Նիստին ներկա է գտնվելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Առաջին նիստի բացումից հետո նախագահը խոսքը կփոխանցի խորհրդարանի ամենատարեց անդամին, ով մինչև օրենսդրական մարմնի նախագահի ընտրությունը կգլխավորի նիստը:

10-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը պետք է անցկացվի դեկտեմբերի սկզբին: