10 պատգամավոր տուգանվել է 1000-ական լարիով
10 պատգամավոր տուգանվել է 1000-ական լարիով

Գույքային հայտարարագրերում խախտումների պատճառով, 2017 թվականին 10 գործող և երկու նախկին խորհրդարանական տուգանվել է հազարական լարիով:

Հանրային ծառայության բյուրոյի տեղեկությամբ, տուգանքը սահմանվել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներ. Արչիլ Թալակվաձեին, Ակակի Զոիձեին, Գուգուլի Մաղրաձեին, Միխեիլ Ղավելաշվիլուն, Օթար Չրդիլելիին, Իրակլի Աբուսերիձեին, Զվիադ Կվաճանտիրաձեին, Թամազ Նավերիանիին և Պաատա Մխեիձեին, անկախ պատգամավոր Ռամազ Նիկոլաիշվիլուն, ինչպես նաև խորհրդարանի նախկին անդամներ Թեմուր Մաիսուրաձեին և Վլադիմիր Աչբային:

Խախտումները հիմնականում կրում են տեխնիկական բնույթ:

Հայտնաբերված խախտումները հետևյալն են. Անհամապատասխանություն անշարժ գույքի նշված և իրական գույքի միջև, ընտանիքի անդամների չհայտարարագրված անշարժ գույքը (գյուղատնտեսության նշանակության հողամասեր), սխալմունք բանկային հաշիվների հայտարարգրությունը լրացնելու օրվա դրությամբ գրված և բանկային տվյալների մնացորդի միջև, չհայտարարագրված բանկային հաշիվներ: